«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Ակնկալում է, պատերազմի վախով պայմանավորված, ստանալ մարդկանց մեծամասնության քվեն

Ակնկալում է, պատերազմի վախով պայմանավորված, ստանալ մարդկանց մեծամասնության քվեն
13.03.2026 | 14:58

Բաց տեքստով ասում է՝ պետք է թուրքական օրակարգն իրականացնենք: Խաղում է նրա վրա, որ այլապես պատերազմ կլինի: Պատերազմի և «խաղաղության» կուսակցությունների մասին խոսույթը կհիշեք երևի, թե որտեղից է գալիս: Չնայած, այնուամենայնիվ, զուգահեռներ չանցկացնելու համար պետք է անպայման նշեմ, որ այն ժամանակ թուրքական օրակարգի մասին խոսք անգամ չի եղել: Առաջիկա ընտրությունների գլխավոր բովանդակությունը, գոնե ինձ համար, հենց այն է, որ պետք է ընտրություն կատարվի այդ թուրքական օրակարգի տակ մտնելու և չմտնելու միջև: Այլընտրանք առաջարկողներից պահանջվում է նախ հստակ դիրքորոշում, թուրքական օրակարգը որպես կարմիր գիծ հանդիսանալու արձանագրում: Սակայն միայն դա բավարար չէ, պետք է առաջարկվի դրա հստակ այլընտրանքը: Հայաստանը թրքացման տանող իսանամեկը (բնութագրումը պարտքով վերցնում եմ Լիլի Մարտոյանից) հստակ ասում է, որ եթե չենք գնում այդ թուրքական օրակարգն իրականացնելու, պատերազմ է լինելու: Ակնկալում է, պատերազմի վախով պայմանավորված, ստանալ մարդկանց մեծամասնության քվեն: Այդ մարդկանց առաջարկվող այլընտրանքը պետք է պակաս հստակ չլինի: Այս պահին գոյություն ունեցող առաջարկները ընկալելի են ընտրողի համար, թե ոչ, շուտով կիմանանք: Կռվելու, բայց այդ օրակարգին չհամաձայնելու որոշ առաջարկներ տեսել եմ, սակայն ֆավորիտ համարվող ուժերը, կարծես թե, խուսափում են դրանից: Մի այլ տարբերակ էլ թռուցիկ առաջարկվեց՝ Միութենական պետություն դառնալու տեսքով, ինչը սվիններով է ընդունվում: Մնացած առաջարկներն էլ, եթե այդ երկու տարբերակները բացառվում են, իհարկե կան, այդ թեմայով վերլուծություններ էլ կան, որոշակի ճանապարհային քարտեզ առաջարկողներ էլ կան: Որքանո՞վ դա ավելի ընկալելի կլինի մեծամասնության համար, որքանո՞վ ավելի ուժեղ կլինի, քան սովորական վախը, պարզ կդառնա ընտրություններից հետո:

Անելիք շատ կա, միայն արձանագրելը, որ իսանամեկը բացահայտ թրքահպատակ է, բավարար է ինձ և ինձ նման մարդկանց համար, բայց մեզ նման մարդիկ քանի՞ տոկոս են կազմում մեր հասարակության մեջ՝ չգիտեմ, անկեղծ՝ չգիտեմ արդեն:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ